Սպորտ

ՀՀ տափօղակով հոկեյի հավաքականը հաղթել է Հարավային Աֆրիկայի թիմին

1 րոպեի ընթերցում

ՀՀ տափօղակով հոկեյի հավաքականը հաղթել է Հարավային Աֆրիկայի թիմին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային հավաքականը Երեւանում մեկնարկած 3-րդ խմբի «Բ» ենթախմբի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում 9:2 հաշվով հաղթել է Հարավային Աֆրիկայի հավաքականին եւ մրցաշարի 1-ին փուլից հետո Հյուսիսային Կորեայի հավաքականի հետ 1-ական հաղթանակով գլխավորում Է մրցաշարային աղյուսակը:

Կորեացիները առաջին խաղում 22:1 հաշվով հաղթել են Մոնղոլիայի թիմին: Նշենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականից լավագույն խաղացող Է ճանաչվել Հակոբ Ավետիսյանը, իսկ հարավաֆրիկացիներից` Դեւիդ Բերգերը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը երկու խաղացողներին հանձնել է հատուկ մրցանակներ: Տեղեկացնենք, որ այս մրցաշարի հաղթողը ոչ միայն իրավունք Է ստանալու նոր մրցաշրջանում հանդես գալ ավելի բարձր՝ 2-րդ ենթախմբում, այլեւ ընդգրկվել 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական մրցաշարի ընտրական մրցաշարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում