Մարզային

Այնթապ համանքի ղեկավար է ընտրվել Կարեն Սարգսյանը

1 րոպեի ընթերցում

Այնթապ համանքի ղեկավար է ընտրվել Կարեն Սարգսյանը

ԱՐՏԱՇԱՏ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Այնթապ համայնքում փետրվարի 28-ին անցկացվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Աշոտ Վարդանյանը, ընտրելու իրավունք ունեցող 6037 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 4262-ը, որից 2072-ն իր ձայնը տվել է անկուսակցական Կարեն Սարգսյանի, 1079-ը` անկուսակցական Արթուր Հովհաննիսյանի, 540-ը` անկուսակցական Ղեւոնդ Թարվերդյանի, իսկ 411-ը` ՀՀԿ անդամ Գրիգոր Խաչատրյանի օգտին: Ըստ Ա. Վարդանյանի` ընտրություններն անցել են առանց միջադեպի: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունվարին` իր դիմումի համաձայն դադարեցրել էր գործող համայնքապետ Լեւոն Թարվերդյանի լիազորությունները: Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սաշա Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում