Է. Մբոլան ընդգրկվել է Աֆրիկայի «Ազգերի գավաթի» խաղարկության խորհրդանշական հավաքականում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Փյունիկի» զամբիացի պաշտպան Էմանուել Մբոլան Աֆրիկայի «Ազգերի գավաթի» խաղարկության տեխնիկական կոմիտեի որոշմամբ ընդգրկվել է խաղարկության խորհրդանշական հավաքականում: Ճիշտ է, Մբոլան տեղ չի զբաղեցրել լավագույն 11 ֆուտբոլիստների թվում, սակայն նրա անունն ընդգրկված է խորհրդանշական հավաքականի պահեստայինների շրջանում: Հիշեցնենք, որ Մբոլան մրցաշարի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր: Աֆրիկայի գավաթի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են այնպիսի աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կամերունը ներկայացնող Ալեքսանդր Սոնգը, եգիպտացի Ահմեդ Հասանը, Նիգերիան ներկայացնող Պետեր Օդեմվինգեն, եգիպտացի Մոհամեդ Զիդանը, Մալիի ազգային ընտրանու խաղացող Սեյդու Կեյտան եւ այլք: