Մշակույթ

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ Ու. Գասպարին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ Ու. Գասպարին

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի կաթոլիկ եկեղեցու Քրիստոնեական միության բաժանմունքի վարիչ կարդինալ Ուոլթըր Գասպարն այսօր Անթիլիասի մայրավանքում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Անթիլիասից, հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը խոսել է աստվածաբանական երկխոսության կարեւորության մասին, որը քրիստոնեական տարբեր դավանանքների միջեւ գործակցության ու համախոհության նոր էջ կարող է բացել: Նշենք, որ այս օրերին Անթիլիասում անցկացվում է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելյան ուղղափառ (ոչ-քաղկեդոնական) եկեղեցիների աստվածաբանական պաշտոնական երկխոսության յոթերորդ հանդիպումը, որի նախաձեռնման մեջ մեծ է Արամ Ա կաթողիկոսի դերը: Հունվարի 31-ին Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում պատարագի ընթացքում կարդինալ Ուոլթըր Գասպարը իր հոգեւոր խոսքը կփոխանցի հավատացյալներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում