Է. Մբոլան ռեկորդ է սահմանել Աֆրիկայի «Ազգերի գավաթի» խաղարկությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Փյունիկի» զամբիացի պաշտպան Էմանուել Մբոլան ռեկորդ է սահմանել Աֆրիկայի «Ազգերի գավաթի» խաղարկությունում: 16-ամյա պաշտպանը ճանաչվել է մրցաշարի ամենաերիտասարդ ֆուտբոլիստ: Նախկինում այս ռեկորդը պատկանել է Գաբոնի ազգային հավաքականի անդամ Նզիգհոու Չիվային, ով այս մրցաշարին մասնակցել է 2000 թվականին` 17 տարեկանում: Հիշեցնենք, որ Զամբիայի ազգային հավաքականը դուրս է մնացել առաջնությունից` 1/4 եզրափակիչում պարտվելով Նիգերիայի ընտրանուն: