Սպորտ

Է. Մբոլայի թիմը դուրս է մնացել Աֆրիկայի «Ազգերի գավաթի» խաղարկությունից

1 րոպեի ընթերցում

Է. Մբոլայի թիմը դուրս է մնացել Աֆրիկայի «Ազգերի գավաթի» խաղարկությունից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի «Ազգարի գավաթի» խաղարկության 1/4 եզրափակիչում Զամբիայի ազգային հավաքականը, որտեղ ելույթ է ունենում «Փյունիկի» պաշտպան Էմանուել Մբոլան, պարտություն է կրել Նիգերիայի ընտրանուց եւ դուրս մնացել հետագա մրցապայքարից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ- ոքիով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածարում Զամբիայի ընտրանին պարտվել է 4:5 հաշվով: Երեւանի «Փյունիկի» պաշտպանը իր թիմի կազմում մասնակցել է ողջ հանդիպմանը: Այսպիսով, Է. Մբոլան կմիանա «Փյունիկին», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում