«Փյունիկի» ֆուտբոլիստը մասնակցում է Աֆրիկայի «Ազգերի գավաթի» խաղարկությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի «Ազգերի գավաթի» խաղարկությունում Երեւանի Փյունիկի պաշտպան Էմանուել Մբոլայի թիմը` Զամբիայի հավաքականը, ոչ ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը Թունիսի ընտրանու հետ: «Փյունիկի» պաշտպանը մասնակցել է ողջ հանդիպմանը` իրեն գերազանց դրսեւորելով: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքն է, երբ հայկական ակումբներից մեկի ֆուտբոլիստը մասնակցում է նման բարձրակարգ մրցաշարի: Ի դեպ` Է. Մբոլայի ծառայություններով հետարքրքված է Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն: Հնարավոր է, որ մոտ ապագայում զամբիացի ֆուտբոլիստը փորձաշրջան անցնի մոսկովյան ակումբում: