Մշակույթ

Լիբանանում Իրանի դեսպանը հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Իրանի դեսպան Միր Մասուուտ Հյուսենեան, դեսպանության քաղաքական խորհրդական Աբաս Ղորլուի ընկերակցությամբ, դեկտեմբերի 30-ին այցելել է Անթիլիասի մայրավանք` հյուրընկալվելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին: Նոր տարվա ու Ս. Ծննդյան տոների առիթով դեսպանն իր պետության անունից շնորհավորել է Նորին Սրբությանը, հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Հանդիպումը առիթ է հանդիսացել նաեւ խոսելու Լիբանանի քաղաքական իրադարձությունների, նաեւ Միջին Արեւելքի քաղաքական ընդհանուր կացության մասին: Դեսպանը բարձր գնահատանքով հիշել է իրանահայ համայնքի կարեւոր ներդրումը Իրանի կյանքին ու բարգավաճմանը` շեշտելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից ղեկավարվող իրանահայ երեք թեմերի կազմակերպված ու օրինակելի գործունեությունը: Կաթողիկոսության մամլո դիվանից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Վեհափառ Հայրապետն իր հարթին, կարեւորությամբ շեշտել է հայ եկեղեցու ու հատկապես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, միջկրոնական ու քրիստոնյա-իսլամ երկխոսության համատեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում