Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել Է առաջիկա այցը տարածաշրջան

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նախօրյակին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջան համանախագահների առաջիկա այցը: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում, որն ընթացել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Քիշնեւի հանդիպումը, բանակցությունների ընթացիկ վիճակը եւ տարածաշրջան համանախագահների առաջիկա այցը:

Հայերեն