1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծրագրվում է ավելացնել Աýղանստանի միջազգային ուժերի կառույցում (ISAF) ծառայություն անցնող ադրբեջանցի խաղաղապահների թիվը: Ըստ ՌԻԱ «Նովոստիե-ի հաղորդման` Ադրբեջանի ներկայացուցիչը Աýղանստանում իր երկրի զորակազմի ավելացմանը բանավոր համաձայնություն է տվել ՆԱՏՕ-ի երկրների եւ ISAF-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարների՝ անցած շաբաթ Բրատիսլավայում կայացած հանդիպման ընթացքում, եւ ներկայում աշխատանք է տարվում համապատասխան փաստաթղթերի վրա, որոնք մոտ ժամանակներս կներկայացվեն երկրի խորհրդարանին: Ներկայում Աýղանստանի խաղաղապահ գործողություններին մասնակցող ադրբեջանական զորակազմը բաղկացած է 90 մարդուց: Ադրբեջանցի առաջին 23 խաղաղապահներն այդ երկիր էին ուղարկվել 2001 թվականին: 2007 թվականին խաղաղապահների կազմն ավելացվեց մինչեւ 45 մարդ, իսկ ընթացիկ տարվա փետրվարին` մինչեւ 90 մարդ: