ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է Ժնեւ քաղաքի խորհրդի նախագահի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունում (Ժնեւի գրասենյակ) հոկտեմբերի 22-ին Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Շառլ Ազնավուրն այցելել է Ժնեւ քաղաքի եւ կանտոնի խորհուրդ, որտեղ հանդիպել է Ժնեւ քաղաքի խորհրդի նախագահ Դանիել Հիլերի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Ազնավուրն անդրադարձել է ՄԱԿ-ում Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող խնդիրներին` բարձր գնահատելով շվեյցարահայ համայնքին Ժնեւ քաղաքի եւ կանտոնի իշխանությունների կողմից ցուցաբերվող ջերմ ու բարեկամական վերաբերմունքը: Խորհրդի նախագահն ընդգծել է հայ համայնքի եւ առանձին անհատների գործունեությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը եւ այդ առնչությամբ կողմերի հետագա անելիքներին: Դեսպան Ազնավուրը գրառում է կատարել Ժնեւ քաղաքի եւ կանտոնի խորհրդի պատվավոր հյուրերի գրքում: