1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթե եւ «Ումիդե կուսակցությունների՝ միմյանց հետ այլեւս չհամագործակցելու պատճառով, «Հանուն Ղարաբաղի եւ Հանրապետության շարժումըե դադարեցրել է գործունեությունը: Երկու առաջատար կուսակցությունների՝ միմյանց հետ չհամագործակցելու պատճառը «Ումիդըե իշխանությունների կողմից ընդդիմություն խաղալու համար արհեստականորեն ստեղծված կուսակցություն լինելու մասին «Մուսավաթիե արած հայտարարությունն է: Շարժման մեջ մտնող մյուս կուսակցություններն ու կազմակերպությունները, շարժման անդամ կազմակերպությունների հավասար իրավունքներով օժտված լինելու պատճառով, առանց «Մուսավաթիե եւ «Ումիդիե համաձայնության, չեն կարող որոշում ընդունել` գործունեությունը շարունակելու մասին: