1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պաշտպանում Է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Ինչպես այսօր հաղորդել Է Վրաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտը, դա ընդգծել են Վրաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի Լյուքսեմբուրգում կայացած 10- րդ նիստի մասնակիցները: «Եվրոպական կողմը նաեւ ընդգծել Է Վրաստանի բռնազավթված տարածքների չճանաչման քաղաքականության կարեւորությունըե,-ասված Է հաղորդագրության մեջ: Նիստում կողմերը քննարկել են Վրաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության խորացման հրատապ հարցերը, հարեւանության եվրոպական քաղաքականության ծրագիրը, Արեւելյան գործընկերության նոր նախաձեռնությունը, Վրաստանի անվտանգությունը, բռնազավթված տարածքների իրադրությունը եւ Եվրամիության դերը հակամարտությունների կարգավորման գործում, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը: