1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կրթության նախարարությունը հոկտեմբերի երկրում 30-ին դպրոցական պարապմունքների մեկօրյա ընդմիջում Է հայտարարել ուսումնական հաստատությունները A/H1N1 գրիպի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում վարակազերծելու համար: Թուրքիայի իշխանություններն այս ծայրահեղ միջոցին դիմել են անցած շաբաթ օրը Անկարայում A/H1N1 երկրում մարդու մահվան առաջին դեպքի գրանցման կապակցությամբ: Թուրքիայի մայրաքաղաքի նահանգապետը կիրակի հրապարակել Է կարգադրություն, որի համաձայն՝ այսօրվանից Անկարայի բոլոր դպրոցներում մեկշաբաթյա կարանտին Է հայտարարված: Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում A/H1N1 վիրուսով մարդկանց վարակվելու մոտ հազար դեպք Է գրանցվել: Երկրի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը, այսօր ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, կոչ Է արել համաքաղաքացիներին՝ խուճապի չմատնվել, հայտարարելով, որ իշխանությունները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում վտանգավոր հիվանդության դեմ պայքարելու համար: Նախարարի խոսքով՝ նոյեմբերի վերջին երկրում կարող Է համատարած պատվաստում սկսվել A/H1N1 գրիպի դեմ: