1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շարժում հանուն արդար Վրաստանիե ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել Է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցությունները պետք Է սկսի առանց նախապայմանների ու վերջնագրերի: «Ես զգուշավոր լավատեսություն ունեմ այն հարցում, որ այդ բանակցությունները կսկսվենե,-ասել Է Մոսկվայում գտնվող Նողաիդելին «Էխո Մոսկվիե ռադիոկայանի եթերում: Նրա խոսքով՝ ռուս- վրացական բանակցությունները պետք Է ընթանան արդեն այսօր եւ առաջնային նպատակ ունենան նոր հակամարտություններից խուսափելը: Նա հայտնել Է, որ իր այցի ընթացքում ինքը մտադիր Է հանդիպումներ ունենալ աբխազական, օսական եւ վրացական համայնքների ներկայացուցիչների հետ: «Մեր հիմնական նպատակը Վրաստանի համայնքների հետ հանդիպելն Է: Միանգամայն ակներեւ Է, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար հարկավոր Է խոսել սկսել այդ մարդկանց հետ, քանզի մենք տեսնում ենք, որ վրացիների, աբխազների եւ օսերի միջեւ պատն ավելի ու ավելի Է բարձրանումե,-ասել Է նա, հավելելով, որ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումները ծրագրված են այս չորեքշաբթի: