Թուրքիայի վարչապետը մտահոգություն Է հայտնել այլ պետությունների կողմից Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքների կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Թուրքիայի բարեկամն Է եւ բոլոր այն խոսակցությունները, թե Թեհրանը ձգտում Է միջուկային զենք ստեղծել, ոչ այլ ինչ են, քան «շրջանառվող լուրերե: Այդ մասին այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է բրիտանական «Գարդիանե թերթում հրապարակված հարցազրույցում, որը լույս Է տեսել Իսլամական Հանրապետություն նրա այցի նախաշեմին: Էրդողանն ընդգծել Է, որ վստահում Է Իրանի այն հայտարարություններին, որ նրա միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ Է կրում եւ, ընդհակառակը, մտահոգություն Է հայտնել այլ պետությունների, նախեւառաջ Իսրայելի կողմից Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքների կապակցությամբ: «Եթե նպատակն այն Է, որ ամայացնեն Իրանը կամ ջնջեն այն երկրի երեսից, ապա ես չեմ կարծում, որ դա ճիշտ կլինիե,-հայտարարել Է Թուրքիայի կառավարության ղեկավարը՝ ընդսմին իրանական միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու ծրագրերը որակելով որպես «խելացնորե: Էրդողանը նաեւ իր անհամաձայնությունն Է հայտնել իրանական միջուկային հիմնախնդրի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մոտեցմանը: «ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր մշտական անդամները միջուկային զինանոցներ ունեն, կան նաեւ երկրներ, որոնք ՄԱԳԱՏԷ-ի անդամներ չեն, բայց նույնպես միջուկային զենք ունեն: Այդպիսով՝ թեեւ Իրանը միջուկային զենք չունի, նրանք, ովքեր ասում են, թե նա չպետք Է այդպիսի զենք ունենա, իրենք դրանից ունենե,-նշել Է Թուրքիայի վարչապետը, հավելելով, որ «գործի նկատմամբ նման մոտեցումը չի կարելի շատ արդար համարելե:

Հայերեն

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ