2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում տեղի Է ունեցել ԱՊՀ-ի ավտոմոբիլային տրանսպորտի գծով խորհրդի նիստը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը, դրան մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաեւ Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության, Համակարգող տրանսպորտային խորհրդակցության, Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ-ի գործկոմի ներկայացուցիչները: Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ-ի երկրներում միջազգային ավտոմոբիլային փոխադրումներում տնտեսական ճգնաժամին հակազդելու ուղղությամբ կատարվող աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ավտոտրանսպորտի բնագավառում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջազգային կոնվենցիաներին ու համաձայնագրերին միանալու վերաբերյալ Համագործակցության երկրների տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչների տեղեկատվությունը: Նիստի մասնակիցները հավանություն են տվել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի դիմումի նախագծին, որը հիմնված Է ընդհանուր դիրքորոշման վրա եւ վերաբերում Է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Եվրոպական համաձայնագրի (համաձայնագիրը վերաբերում Է միջազգային ավտոմոբիլային փոխադրումներում զբաղված տրանսպորտային միջոցների անձնակազմերի աշխատանքին) անդամ երկրների համար թվային տախոգրաýի համակարգի ներդրման հետաձգմանը: Այդ համաձայնագիրը նպատակ ունի երաշխավորելու ավտոմեքենայի վարման ժամանակի եւ հանգստի ժամանակի ընդհանուր կանոնների կիրառումը, ինչպես նաեւ միջազգային ավտոտրանսպորտային բոլոր այն գործողությունների վերաբերմամբ դրանց կատարման վերահսկողության ընդհանուր միջոցառումները, որոնք իրականացվում են Համաձայնագրի մասնակից երկրների տարածքներում: