2 րոպեի ընթերցում
ՄԱՅՐ ԱԹՈՌ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչե պատվո բարձրագույն շքանշանով է պարգեւատրելՎլադիմիր Բայադյանին (Կրասնոդար, ՌԴ)` բարձրորեն գնահատելով նրա ավանդը Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի կյանքում: Ինչպես «Արմենպրեսե-ին հայնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, շքանշանի հանձնման արարողությանը ներկա էր Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը: Մինչ շքանշանի հանձնումը թեմակալ առաջնորդը ներկայացրել է բարերարին, նրա ազգօգուտ եւ եկեղեցաշեն գործունեությունը, մշտական աջակցությունը թեմական եւ համայնքային տարբեր կառույցներին ու ծրագրերին` հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը նվիրյալ հայորդուն: Ապա Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի կողմից ընթերցվել է Հայրապետական սրբատառ կոնդակը: «...Ձեր արդյունավոր նպաստը Ռուսաստանում հայ կյանքի առաջընթացին ծառայասիրության բարի օրինակ է մեր ժողովրդի զավակների համար: Երիտասարդ հայորդիները պիտի ներշնչվեն Ձեր բարի, ազգասեր ու եկեղեցասեր օրինակելի գործերով՝ շարունակելու ազգին ու Եկեղեցուն օգտակար լինելու պայծառ ավանդները, որոնք դարերով խնամվել ու պահպանվել են մեր ժողովրդի աստվածասեր հոգումե, - ասվում է Հայրապետական կոնդակում: Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձր գնահատելով Վլ. Բայադյանի մատուցած ծառայությունները Սուրբ եկեղեցուն ու հավատավոր ժողովրդին, բարերարի կուրծքը զարդարել է Հայոց եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչե շքանշանով: Բարերարը բարձր է գանահատել նման պարգեւը. «Սա պարտավորեցնում է ինձ հետայսու առավել ուշադիր լինել մեր Եկեղեցու եւ ժողովրդի կարիքների հանդեպ թե Ռուսաստանում, եւ թե այլուրե: «Ուրախ եւ հպարտ ենք մեր զավակներով, ովքեր իրենց անձնական կյանքով բարձր են պահում մեր ազգի անունը եւ իրենց ազնիվ վաստակը ծառայեցնում են ազգի բաօրությանն ու շինությանըե, - ասել է Վեհափառ Հայրապետը: