Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում կայացավ «Energy Photoե խորագրով ýոտոցուցահանդես-մրցույթ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱն, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան):Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում այսօր կայացավ «Energy Photoե խորագրով ýոտոցուցահանդես-մրցույթի վերջին փուլը: Վերջնական փուլ անցած 30 աշխատանքներից ժյուրին ընտրեց 3 լավագույն աշխատանքները: Առաջին տեղը գրավեց Տաթեւիկ Խաչիկյանը, երկրորդ տեղը` Միքայել Մարտիրոսյանը, երրորդ տեղը` Մարինա Մանգասարյանը: «Այս ցուցահադեսի միջոցով ես հասկացա, որ այսօրվա երիտասարդությունը լավ ապագա կունենա ýոտոլուսանկարչության ասպարեզում: Ներկայացված նկարներից մի քանիսն ինձ իրոք շատ դուր եկան, զգացվում էր, որ նրանք շատ լավ ապագա կունենան: Սակայն չեմ էլ կարող չնշել, որ նկարներ էլ կային, որոնք չէին համապատասխանում ընտրված թեմատիկայինե,- նշեց մրցույթի ժուրիի անդամ լուսանկարիչ Արվին Քոչարյանը: Նախապես ներկայացվել էր 50 աշխատանք` ԵՊՀ-ի, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողների կողմից: