ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն աջակցություն կստանա üրանսիայի եւ Իսպանիայի նույն գրասենյակներից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն աջակցություն կստանա üրանսիայի եւ Իսպանիայի նույն գրասենյակներից: Աշխատանքներն իրականացվելու են «Թվինինգե ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տեխնիկական եւ կազմակերպչական գործառույթներում: Ինչպես այսօր Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակում ծրագիրը ներկայացնելիս նշեց ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, Հայաստանում լինելու է Իսպանիայի եւ üրանսիայի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների ներկայացուցիչների մի խումբ, որը համագործակցելու է հայ գործընկերների հետ եւ աջակցելու է նրանց: «Աշխատանքներն իրականացվելու են մի քանի ուղղություններով: Կանցկացվի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության իրավական հիմքի ուսումնասիրություն, կքննարկվեն մասնաճյուղերի ստեղծան, մարդկային ռեսուրսների, հասարակության իրազեկության բարձրացման հարցեր: Ես համոզված եմ, որ արդյունավետ գործունեություն կիրականացվիե,-ասաց Ա. Հարությունյանը: Այս նախաձեռնությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի առաջին ծրագիրն է, որի բյուջեն 1 մլն եվրո է, տեւողությունը` 18 ամիս: Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, կարեւորելով նախաձեռնությունը, նշեց, որ Իսպանիայի եւ üրանսիայի Մարդու իրավունքների պաշտպանի գրասեյակները, իրենց փորձից ելնելով, կաջակցեն եւ կնպաստեն համակարգի զարգացմանը: üրանսիայի օմբուդսմենի աշխատակազմի ղեկավար Քրիստիան Լե Ռոն նշեց, որ Հայաստանի ու üրանսիայի միջեւ երկար տարիներ բարեկամական կապեր են հաստատված: üրանսիան եւ Իսպանիան, իրենց ուժերը ի մի բերելով, սատարելու են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի զարգացմանը: «Սա շատ կարեւոր ծրագիր է, համատեղ աշխատանքի արդյունքում այն միանշանակ իր լավագույն արդյունքները կունենա: üրանսիան եւ Իսպանիան ժողովրդավարական հարուստ ավանդույթներ ունեցող երկրներ ենե,-ասաց Ք. Լե Ռոն: Իսպանիայի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ավագ ղեկավար Կարմեն Կոմաս-Մատա Միրայի խոսքով, Իսպանիայի գրասենյակի ինստիտուտը բավականին զարգացում է ապրել, տարեկան ստանում է մոտ 20 հազար դիմում: «Իսպանիայում ինստիտուտը կայացած է, մենք ունենք լուրջ փորձ այդ համակարգում: Վստահ եմ, որ մեր եւ üրանսիայի փորձը կիրառելով` լուրջ արդյունքների կհասենքե,- ասաց նա: Ծրագրի ներկայացմանը ներկա էին ՀՀ-ում üրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Հայաստանի գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայերեն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում