Կենդանիների դիմակահանդես-քայլերթ`«Արեւորդիե 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): «Արեւորդիե 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 25-ին կայացել է կենդանիների դիմակահանդես-քայլերթ: Թափոններից պատրաստված կենդանակերպ զգեստներով եւ դիմակներով 500-ից ավելի պատանիներ խրախուսել են անցորդներին միանալ առաջիկա օրերին ծավալվելիք բազմաբնույթ բնապահպանական միջոցառումներին: Դիմակահանդես-քայլերթի երթուղին սկսվել է Մատենադարանից եւ ավարտվել «Մոսկվաե կինոթատրոնի դիմաց: Շքերթի ողջ ընթացքում ծաղկի սերմեր են բաժանվել անցորդներին` նրանց էլ դարձնելով միջոցառման մասնակից: «Դիմակահանդեսի նպատակն է բարձրաձայնել կենդանիների իրավունքների պաշտպանության մասին, հիշեցնել հասարակությանը այն պատասխանատվության մասին, որոնք մարդիկ կրում են իրենց շրջապատող աշխարհի համարե,- «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշել է փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Եղիազարյանը: Կենդանիների դիմակահանդեսին մասնակցել են Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի երեւանյան ու մարզային բոլոր էկոակումբների սաները: Դիմակների եւ զգեստների միջոցով երեխաները բարձրացրել են միաժամանակ վնասակար թափոնների խնդիրը: «Դիմակահանդեսի հանդերձները պատրաստելիս թափոնի օգտագործումը նպատակ ունի մարդկանց հիշեցնել որոշ նյութերի` բնության համար խիստ վնասակարության մասին, ցույց տալ դրանց կիրառման այլընտրանքային, հաճախ ավելի գեղեցիկ ու հետաքրքիր ձեւերե,- ասել է երեւանյան էկոակումբի համակարգող Անի Պետրոսյանը: Ըստ դիմակահանդեսի պատասխանատու Անի Թովմասյանի` միջոցառումը ոչ միայն կոչված է վեր հանելու բնապահպանական մի շարք խնդիրներ, այլեւ ցույց տալու, համոզելու մարդկանց, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է եւ պետք է իր ներդրումն ունենա այդ խնդիրների լուծման գործում: Փառատոնի շրջանակներում յուրաքանչյուր դպրոց հնարավորություն ունի շահելու 200 հազարական դրամ «Լավագույն բնապահպանական զգեստե եւ «Լավագույն ստեղծագործական լուծումե անվանակարգերում:

Հայերեն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում