Ս. Օհանյանը մասնակցել է Բրատիսլավայում կայացած ՄԱԱՈՒ ձեւաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` որպես Աýղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, հոկտեմբերի 23-ին մասնակցել է Բրատիսլավայում (Սլովակիա) կայացած ՄԱԱՈՒ ձեւաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաեւ Աýղանստանի պաշտպանության նախարարը, Աýղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը: Բացման խոսքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս üոգ Ռասմուսենը ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությունը հանդիպմանը, քանի որ Հայաստանը, որպես Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակից ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիր, նման միջոցառմանը մասնակցում է առաջին անգամ. փաստ, որի շնորհիվ Աýղանստանում իրականացվող գործողություններին ուժեր տրամադրող երկրներն այժմ կլինեն 43-ը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է գործողությունների ընթացքում շարունակել սերտ երկխոսությունն ու համագործակցությունը: Հանդիպման ընթացքում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակից երկրների պաշտպանության նախարարները համաձայնել են Աýղանստանի համար նախատեսված անցումային ռազմավարությանը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ գործողությունների ընթացքում աýղան ժողովրդի կարողությունների օգտագործման, Աýղանստանի անվտանգության ուժերի կազմավորման, կառավարման բարելավման ու Աýղանստանի հարեւանների հետ համագործակցության հստակեցման վերաբերյալ:

Հայերեն