2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): Ա. Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 10-ին կկայանա երգչուհի Անահիտ Սահակյանի մենահամերգը` նվիրված նրա երաժշտական-բեմական գործունեության 20-ամյակին: Համերգը կկրի «Լույս` ստվերի միջովե խորագիրը: «Այն նշանակում է, որ երբեւիցե լույսը չի մնում խավարում: Նա իր ճանապարհը միշտ գտնում է: Ես ցանկանում եմ, որ սա լինի այն լույսը, որը իմ համերգային ժանապարհին լույս կսփռիե,- «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց Անահիտ Սահակյանը: Ծրագրում կլինեն ժողովրդական, էստրադային եւ քաղաքային սիրված երգեր անվանի վարպետ երաժիշտների նվագակցությամբ` քանոնահար Անուշ Կիրակոսյանի, քամանչահար Մարգարիտա Շահբազյանի, դուդուկահար Վահան Հարությունյանի, բաս կիթառահար Գրիշա Սիմոնյանի: Շվի-բլուլով կնվագակցի Լեւոն Թեւանյանը, ստեղնաշարային գործիքներով` Արթուր Հակոբյանը, հարվածային գործիքներով` Գարիկ Մնացականյանը, ակորդեոնով` Վովա Բենեդիկտովը, գործիքային մասի ղեկավարն է Գեւորգ Մովսիսյանը: Երգչուհուն ողջունելու կգան Լուսինե Մարկոսյանը, Արսեն Գրիգորյանը, Թամարա Ժամհարյանը, Անդրանիկ Մանուկյանը, Ստեփան Դալլաքյանը, Վահան Գրիգորյանը, «Բարեկամությունե պարային համույթը եւ այլ արվեստագետներ: Նշենք, որ Անահիտ Սահակյանը ծնվել է Գյումրիում: 1987 թ-ին ընդունվել է Հայաստանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժին` ժողովրդական արտիստ, «Մեսրոպ Մաշտոցե մեդալակիր Հովհաննես Բադալյանի դասարանը: Ավարտել է նաեւ կից ասպիրանտուրան: Աշխատել է Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում` որպես մեներգչուհի, այնուհետեւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` որպես մենակատար: Նա հանդես է եկել բարեգործական մի շարք համերգներով` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվ. թատրոնում` նվիրված Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին: Համերգի ամբողջ հասույթը տրվել է Գյումրիի մանկատանը: