1 րոպեի ընթերցում
ԱՇՏԱՐԱԿ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վարդեւան Գրիգորյան): Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայրենական պատերազմում զոհված ապարանցիների հիշատակին կառուցված հուշաղբյուրի բացման արարողություն: Քաղաքի բնակիչների ուրախությունը կիսելու էին եկել հյուրեր մարզկենտրոնից եւ մայրաքաղաքից: Հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեցին ժողովրդական երգն ու պարը, արդեն ավանդական դարձած ծառատունկը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, կառույցը նոր չէ: Այն հիմնվել է 1946 թվականին` ճարտարապետ Ռաýայել Իսրայելյանի նախագծով: Ապարանցիները հուշաղբյուրին Գըռգըռան աղբյուր անվանումն են տվել: Տարիներ շարունակ աղբյուրն իրենց զոհված մարտիկների հիշատակը հավերժացնելու խորհրդանիշն է եղել: Իսկ վերանորոգման անհրաժեշտությունը վաղուց կար: Այն հնարավոր դարձավ իրականացնել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ýինանսավորմամբ: Ամբողջությամբ վերականգնվել է կիսաքանդ հուշաղբյուրը, բարեկարգվել եւ ծառապատվել է շրջապատը: