Բարեկարգվում է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգին

1 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան (նախկին քիմիագործների) զբոսայգին 50 տարվա վարձակալությամբ տնօրինում է «Կառավարդանե ՍՊԸ-ն, որը ներկայացրել է 5 տարվա բիզնես-պլան: Մոտ 30 հազար քմ տարածքով այգում, որն արդեն 20 տարի վեր էր ածվել աղբավայրի, սկսվել են վերականգնողական աշխատանքներ. հանվել է ավելի քան 20 մեքենա տնտեսական աղբ, վերականգնվել կամ փոխարինվել են ջրագծերն ու կոյուղագծերը, իրականացվել է լուսավորությունը, տեղադրվել է 50 նստարան, 70 աղբարկղ, 36 լուսատու սյուն: «Կառավարդանե ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Խումարյանը «Արմենպրեսե-ին տեղեկացրեց, որ կան այգու բարեկարգման բազմաթիվ ծրագրեր (կարուսելների տեղադրում, ջրավազանների, խաղահրապարակների ու շատրվանների հիմնում), որոնց համար նախատեսված 70 մլն դրամի փոխարեն կրկնակի գումար է անհրաժեշտ: Այդուհանդերձ, Ա.Խումարյանը համոզված է, որ մոտ ապագայում այս զբոսայգին կդառնա վանաձորցիների հանգստի ամենասիրելի վայրերից մեկը:

Հայերեն

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով