ՎԱՆԱՁՈՐ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան):
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան (նախկին քիմիագործների) զբոսայգին 50 տարվա
վարձակալությամբ տնօրինում է «Կառավարդանե ՍՊԸ-ն, որը ներկայացրել է 5 տարվա
բիզնես-պլան: Մոտ 30 հազար քմ տարածքով այգում, որն արդեն 20 տարի վեր էր
ածվել աղբավայրի, սկսվել են վերականգնողական աշխատանքներ. հանվել է ավելի քան
20 մեքենա տնտեսական աղբ, վերականգնվել կամ փոխարինվել են ջրագծերն ու
կոյուղագծերը, իրականացվել է լուսավորությունը, տեղադրվել է 50 նստարան, 70
աղբարկղ, 36 լուսատու սյուն: «Կառավարդանե ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Խումարյանը
«Արմենպրեսե-ին տեղեկացրեց, որ կան այգու բարեկարգման բազմաթիվ ծրագրեր
(կարուսելների տեղադրում, ջրավազանների, խաղահրապարակների ու շատրվանների
հիմնում), որոնց համար նախատեսված 70 մլն դրամի փոխարեն կրկնակի գումար է
անհրաժեշտ: Այդուհանդերձ, Ա.Խումարյանը համոզված է, որ մոտ ապագայում այս
զբոսայգին կդառնա վանաձորցիների հանգստի ամենասիրելի վայրերից մեկը: