Այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստան ներմուծված ապրանքներիձեւակերպման արդյունքում ՀՀ արարատյան տարածաշրջանային մաքսատանը հավաքագրվելեւ պետբյուջե է մուտքագրվել 58 մլրդ 664 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Ռոզա Հովհաննիսյան): Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետություն ներմուծված ապրանքների ձեւակերպման արդյունքում ՀՀ արարատյան տարածաշրջանային մաքսատանը հավաքագրվել եւ պետբյուջե է մուտքագրվել 58 մլրդ 664 մլն դրամ` 2005 թ-ի 53 մլրդ 458 մլն դրամի դիմաց. աճը կազմել է 10 տոկոս: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մաքսային պետական կոմիտեի արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի օգնական Արթուր Պապյանը, տարածաշրջանային մաքսատանը կատարվում են ՀՀ ներմուծվող եւ երկրից արտահանվող բոլոր տեսակի ապրանքների մաքսային ձեւակերպումները, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների: Բեռներ, հիմնականում, ներմուծվում են Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, եվրոպական եւ ԱՊՀ երկրներից: Դրանց մեծ մասը ոգելից խմիչքներ են, ծխախոտ, շինարարական նյութեր, վառելանյութ եւ կենցաղային տեխնիկա: Նշենք, որ մաքսատանը կարող են ձեւակերպումներ կատարել այն սուբյեկտները, որոնք գրանցված են մայրաքաղաքում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում:

Հայերեն