Իրան-Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերն այս տարվա ընթացքում գերազանցել են 1 մլրդ կՎտժ-ն
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): Իրան- Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերն այս տարվա ընթացքում գերազանցել են 1 մլրդ կՎտժ-ն: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մսվսիսյանի խոսքերով, Իրան- Հայաստան էլեկտրահաղորդման երկրորդ գծի շահագործումը հնարավորություն է տվել առավել արդյունավետ դարձնել փոխհոսքերը եւ դրանք ավելացնել շուրջ 2,5 անգամ: Նա տեղեկացրեց, որ երրորդ գծի կառուցումը հնարավորություն կտա ոչ միայն ավելացնել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման փոխհոսքերն, այլեւ Հայաստանը դարձնել էլեկտրաէներգետիկ փոխհոսքերի խաչմերուկ, քանի որ այն հետաքրրքիր հեռանկար է բացում նաեւ էլեկտրաէներգիայի տարանցման համար: