Բելառուսը լրիվ ծավալով կապահովվի գազով, հայտարարել Է Ալեքսանդր Լուկաշենկոն

1 րոպեի ընթերցում

ԺԻՏԿՈՎԻՉԻ (ԳՈՄԵԼԻ ՄԱՐԶ), 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը լրիվ ծավալով կապահովվի գազով: Այս մասին այսօր հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գոմելի մարզ կատարած ուղեւորության ընթացքում, որտեղ մասնակցել Է նոր բնակավայրեր բնական գազ մատակարարելու արարողությանը: Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել Է, որ այսօր անհրաժեշտ Է հիմք ընդունել այն պարագան, որ «ռուսաստանյան բնական գազի գինը կբարձրանաե: Նրա խոսքով, Բելառուսն այժմ հազար խորանարդ մետր ռուսաստանյան գազի դիմաց միջին հաշվով վճարում Է 40 – 45 դոլար, իսկ ԱՊՀ-ի երկրներին Ռուսաստանը վաճառում Է 80 դոլարով: «Շուտով մենք Էլ կմոտենանք այդ թվինե,- ասել Է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նշել Է, որ Գոմելի եւ Բրեստի մարզերի հիմնական բնակավայրեր բնական գազի առբերմամբ գործնականում ավարտվել Է Բելառուսի պոլեսիեի գազաýիկացումը: Հանրապետությունում ներկայումս գազատարների ընդհանուր երկարությունը կազմում Է 25 հազար կիլոմետր, եւ տասը տարում ավելացել Է գրեթե 10 հազար կիլոմետրով: Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով, արդյունաբերական ձեռնարկությունների անցումը բնական գազի, որը կիսով չափ Էժան Է մազութից, ինչպես նաեւ հեղուկացված գազի, թույլ կտա նվազեցնել թողարկվող արտադրանքի ինքնարժեքը եւ մեծացնել դրա մրցունակությունը:

Հայերեն

Ֆոն դեր Լայենը նշել է մի քանի նախապայման, որոնք ցույց կտան Մոսկվայի տրամադրվածությունը բանակցություններին

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից՝ զգուշացնելով, որ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել

Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Շչելկունչիկ» ամանորյա կախարդական շոուի պրեմիերան

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն 235 միլիարդ եվրո է տրամադրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ուսանողներին հրավիրել է Հայաստան

Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստան

Լիտվան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի

Քննարկվել են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում նոր արժեքներ ներառելու առաջարկները

Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականը միջազգային մրցաշարից վերադարձել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով

Մոլդովան կվերադարձնի իր արժանի տեղը եվրոպական ազգերի ընտանիքում․ Միխայ Պոպշոյ