Շառլ Ազնավուրին «Թեքեյանե մշակութային միության կողմից շնորհվեց «Ադամանդակուռ Արարատե շքանշան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Փայտյան): «Թեքեյանե մշակութային միությունն այսօր աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին շնորհեց «Ադամանդակուռ Արարատե շքանշանը: Ինչպես նշեց միության վարչության անդամ, «Ազգե թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Շառլ Ազնավուրն իր արվեստով, մարդասիրությամբ, հայկականությամբ հայ ազգի հպարտությունն է: Նրա անունը համախմբում է ողջ հայությանը` բարձր պահելով հայի պատիվն ամբողջ աշխարհում: Շառլ Ազնավուրը, ըստ Հ. Ավետիքյանի, «մեծ երգիչ է, մեծ մարդասեր եւ մեծ հայե: Նրա խոսքով, շքանշանն արտահայտում է Շառլ Ազվանուրի նկատմամբ համայն հայության երախտագիտությունը: «Դժվար է խոսքերով նկարագրել այն հսկայական բարեգործությունը, որ Շառլ Ազնավուրն արել է հայ ժողովրդին: Նա յուրաքանչյուր հայի խիղճն է, մարդասիրությունը, հպարտությունը: Մեր ամբողջ սերը հավերժ Շառլ Ազնավուրինե,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Շառլ Ազնավուրին ուղեկցում էր Հայաստանում üրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը: Աշխարհահռչակ շանսոնյեին ողջունելու էր եկել «Հայաստանի փոքրիկ երգիչներե երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը