ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Փայտյան): «Թեքեյանե
մշակութային միությունն այսօր աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին շնորհեց
«Ադամանդակուռ Արարատե շքանշանը: Ինչպես նշեց միության վարչության անդամ,
«Ազգե թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Շառլ Ազնավուրն իր արվեստով,
մարդասիրությամբ, հայկականությամբ հայ ազգի հպարտությունն է: Նրա անունը
համախմբում է ողջ հայությանը` բարձր պահելով հայի պատիվն ամբողջ աշխարհում:
Շառլ Ազնավուրը, ըստ Հ. Ավետիքյանի, «մեծ երգիչ է, մեծ մարդասեր եւ մեծ հայե:
Նրա խոսքով, շքանշանն արտահայտում է Շառլ Ազվանուրի նկատմամբ համայն հայության
երախտագիտությունը:
«Դժվար է խոսքերով նկարագրել այն հսկայական բարեգործությունը, որ Շառլ
Ազնավուրն արել է հայ ժողովրդին: Նա յուրաքանչյուր հայի խիղճն է,
մարդասիրությունը, հպարտությունը: Մեր ամբողջ սերը հավերժ Շառլ Ազնավուրինե,-
նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Շառլ Ազնավուրին ուղեկցում էր Հայաստանում üրանսիայի արտակարգ եւ լիազոր
դեսպան Սերժ Սմեսովը:
Աշխարհահռչակ շանսոնյեին ողջունելու էր եկել «Հայաստանի փոքրիկ
երգիչներե երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ: