Երեւանի N 119 դպրոցում տեղի է ունեցել մեծարման միջոցառում` նվիրված ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 85-ամյա հոբելյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերըե խորագրով ծրագրի շրջանակներում, Երեւանի N 119 դպրոցում տեղի է ունեցել մեծարման միջոցառում` նվիրված ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 85-ամյա հոբելյանին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ-ում üրանսիայի դեսպանատան, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ, քաղաքի դպրոցների տնօրեններ, այլ հյուրեր: Երեւանի N 119 դպրոցի աշակերտներն առանձնակի սիրով եւ ջերմությամբ, գրական-երաժշտական ինքնատիպ ձոնով ներկայացրել են մեծանուն հայորդու` Շառլ Ազնավուրի կյանքն ու արվեստը, նրա բարեգործական, հայրենասիրական գործունեությունը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ մատաղ սերնդի համար Շառլ Ազնավուրի կյանքը դաս եւ օրինակ է, եւ մեծանուն հայի աշխատասիրությունն ու հայրենասիրությունը պետք է դառնան նրանց կյանքի ուղեկիցները. «Աշակերտների համար դաս պետք է դառնա Ազնավուրի նվիրումը արվեստին, իր նպատակին հասնելու կամքը եւ հետեւողականությունը: Երեխաների համար Ազնավուրի դասն է նաեւ նրա անսահման հայրենասիրությունը իր ազգի եւ իր հայրենիքի նկատմամբե,-ասել է նա: Նախարարը կոչ է արել երեխաներին Ազնավուրի նման հավատարիմ ընկեր եւ մեծ մարդասեր: «Մեր մեծերըե խորագրով մեծարման ծրագիրը մեծ խանդավառություն եւ ոգեւորություն է առաջացրել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում: Այս ծրագիրը մատաղ սերնդին տոգորում է հայրենասիրության, ազգային ինքնաճանաչության ոգով, ծրագրի շնորհիվ սփյուռքահայը ճանաչվում եւ գնահատվում է հայրենիքում, ինչի համար էլ ներկաներն իրենց շնորհակալությունն են հայտնելՀՀ սփյուռքի նախարարությանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում