ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերըե
խորագրով ծրագրի շրջանակներում, Երեւանի N 119 դպրոցում տեղի է ունեցել
մեծարման միջոցառում` նվիրված ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 85-ամյա
հոբելյանին:
Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ
հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ
սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ-ում
üրանսիայի դեսպանատան, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ, քաղաքի դպրոցների
տնօրեններ, այլ հյուրեր: Երեւանի N 119 դպրոցի աշակերտներն առանձնակի սիրով
եւ ջերմությամբ, գրական-երաժշտական ինքնատիպ ձոնով ներկայացրել են մեծանուն
հայորդու` Շառլ Ազնավուրի կյանքն ու արվեստը, նրա բարեգործական,
հայրենասիրական գործունեությունը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում մասնավորապես նշել
է, որ մատաղ սերնդի համար Շառլ Ազնավուրի կյանքը դաս եւ օրինակ է, եւ
մեծանուն հայի աշխատասիրությունն ու հայրենասիրությունը պետք է դառնան նրանց
կյանքի ուղեկիցները. «Աշակերտների համար դաս պետք է դառնա Ազնավուրի նվիրումը
արվեստին, իր նպատակին հասնելու կամքը եւ հետեւողականությունը: Երեխաների
համար Ազնավուրի դասն է նաեւ նրա անսահման հայրենասիրությունը իր ազգի եւ իր
հայրենիքի նկատմամբե,-ասել է նա: Նախարարը կոչ է արել երեխաներին Ազնավուրի
նման հավատարիմ ընկեր եւ մեծ մարդասեր:
«Մեր մեծերըե խորագրով մեծարման ծրագիրը մեծ խանդավառություն եւ
ոգեւորություն է առաջացրել Հայաստանի Հանրապետության ուսումնական
հաստատություններում: Այս ծրագիրը մատաղ սերնդին տոգորում է հայրենասիրության,
ազգային ինքնաճանաչության ոգով, ծրագրի շնորհիվ սփյուռքահայը ճանաչվում եւ
գնահատվում է հայրենիքում, ինչի համար էլ ներկաներն իրենց շնորհակալությունն
են հայտնելՀՀ սփյուռքի նախարարությանը: