Շառլ Ազնավուրն ընդունել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու առաջարկը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ընդունել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու առաջարկը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայաստանն ինձ առաջարկում է իր դեսպանը լինել ուր էլ որ լինի, իսկ այս դեպքում` Շվեյցարիայում: Ես սկզբում մի քիչ վարանեցի եւ մտածում էի, որ դա հեշտ գործ չէ, բայց հետո քիչ-քիչ սկսեցի մտածել, որ ի վերջո այն, ինչ կարեւոր է Հայաստանի համար, պիտի պարտադիր կարեւոր լինի մեզ բոլորիս համար: Եւ ես ընդունեցի ինձ արված առաջարկը հաճույքով, ուրախությամբ եւ վերջապես` պատվի խորը զգացումովե,-Հանրային հեռուստատեսությանն ասել է Շ. Ազնավուրը: