Շառլ Ազնավուրը համերգներով հանդես է եկել Եգիպտոսում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեի եւ Ալեքսանդրիայի օպերայի դահլիճներում hունվարի 4-ին եւ 6-ին համերգներով հանդես է եկել ýրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Կահիրեում կայացած համերգին ներկա են եղել Եգիպտոսի վարչապետը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը, բազմաթիվ նախարարներ ու օտարերկրյա դեսպաններ: Ալեքսանդրիայում Շառլ Ազնավուրի համերգն անցկացվել է Եգիպտոսի մշակույթի նախարարի, տուրիզմի նախարարի եւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանի հովանավորությամբ: Հունվարի 5-ին Ալեքսանդրիայում Հայաստանի դեսպանի անունից կազմակերպվել է պաշտոնական ճաշկերույթ` ի պատիվ Շառլ Ազնավուրի, որին ներկա են եղել Ալեքսանդրիայի նահանգապետը եւ բազմաթիվ հյուրեր: Հունվարի 6-ին Շ. Ազնավուրը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել են Ալեքսանդրիայի հայկական եկեղեցի եւ մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին: Հանդիպում է տեղի ունեցել նաեւ Ալեքսանդրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը