ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեի եւ Ալեքսանդրիայի օպերայի
դահլիճներում hունվարի 4-ին եւ 6-ին համերգներով հանդես է եկել ýրանսահայ
երգիչ Շառլ Ազնավուրը:
Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության
վարչությունից, Կահիրեում կայացած համերգին ներկա են եղել Եգիպտոսի վարչապետը,
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը, բազմաթիվ նախարարներ ու
օտարերկրյա դեսպաններ:
Ալեքսանդրիայում Շառլ Ազնավուրի համերգն անցկացվել է Եգիպտոսի մշակույթի
նախարարի, տուրիզմի նախարարի եւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանի
հովանավորությամբ:
Հունվարի 5-ին Ալեքսանդրիայում Հայաստանի դեսպանի անունից կազմակերպվել է
պաշտոնական ճաշկերույթ` ի պատիվ Շառլ Ազնավուրի, որին ներկա են եղել
Ալեքսանդրիայի նահանգապետը եւ բազմաթիվ հյուրեր:
Հունվարի 6-ին Շ. Ազնավուրը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել
են Ալեքսանդրիայի հայկական եկեղեցի եւ մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին:
Հանդիպում է տեղի ունեցել նաեւ Ալեքսանդրիայի հայ համայնքի ներկայացուցիչների
հետ: