Ներկայացվեց Անահիտ Թոփչյանի «Հայելիե ժողովածուն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վանիկ Սանթրյան): «Եթե Երեւանի պետական համալսարանի բանասեր շրջանավարտը բանասիրությամբ զբաղվեր, անկասկած, մենք այսօր կունենայինք մեր լավագույն գրականագետներից մեկին, եւ չենք ափսոսում սակայն, որ չունեցանք, որովհետեւ բեմի վարպետները նրան շուտ նկատեցին, եւ նա դարձավ հանրապետության լավագույն դերասանուհիներից, իսկ այսօր էլ ներկայանում է գեղարվեստական արձակի իր երկրորդ գրքովե,- այսօր ՀԳՄ կլոր սրահում հայտարարեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, հանդես գալով ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանի «Հայելիե պատմվածքների ժողովածուի ներկայացմանը: Ըստ Լ Անանյանի, թատրոնում եւ կինոյում նա խաղաց 100-ից ավելի դերեր, դարձավ Երեւանի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից, նրա ռադիոներկայացումներից շատերը մտան իր տեսակի մեջ դրամատուրգիայի ոսկե ýոնդը: Ափսոս, որ նա այսօր Հայաստանում չէ, որովհետեւ դրանով մեր բեմարվեստը զրկվել է մի հմայիչ բույրից: Սակայն մի ոտքը միշտ Երեւանում է, եւ վերջին շրջանում նա մեզ է ներկայանում իր գրական արձակով, որը նույնպես տաղանդավոր է, ինչպես նրա բեմարվեստը: Իր ներկա՝ գրքով Թոփչյանը առաջ է քաշում համաշխարհային առումով հարցեր ու հարցադրումներ, մեր ժողովրդի անցումային շրջանի տագնապի ճիչ հնչեցնում, տագնապի ահազանգ բարոյական հասարակության հասնելու ճանապարհին: Շնարհանդեսի հանդիսավարը՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրության դոկտոր, պրոýեսոր Աելիտա Դոլուխանյանը, ասաց, որ տարիներ առաջ ինքը «Գրական թերթումե կարդաց մի պատմվածք, որի հեղինակը՝ Անահիտ Թոփչյանը այդ ժամանակ ոչ ԳՄ անդամ էր, ոչ էլ հայտնի անձնավորություն՝ գրական շրջանակներում, սակայն այն իր վրա ցնցող տպավորություն թողեց, ինքը զգաց, որ հեղինակը տաղանդավոր է եւ դարձավ իր համար սիրելի գրող: «Մենք մեր ազգային արժեքներով հպարտանալու պակասություն ունենք: Անահիտ Թոփչյանը, որը վաստակավոր արտիստուհու կոչում ունի, բայց վաղուց պիտի կրեր ժողովրդական արտիստուհու կոչում, ազգային արժեք է եւ որպես արտիստ, եւ որպես գրողե, հայտարարեց նա, ավելացնելով, որ «Հայելիե գիրքը թարգմանվելու դեպքում ցանկացած երկրում կարող է դիտվել որպես շատ կարեւոր գրական երեւույթ: Ըստ Ա. Դոլուխանյանի, բոլորովին էլ վատ չէ, որ Անահիտն ապրում է Փարիզում, որովհետեւ «թող ýրանսիացիներն իմանան, թե ինչպիսի հայուհի է հաստատվել իրենց քաղաքումե: Անահիտ Թոփչյանին ողջունեցին նաեւ արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, հոգեբան Հարություն Մինասյանը, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը,ՀՀ ժողովրդական արտիստ Ռաýայել Քոթանջյանը, ըստ որի Անահիտի հեռանալով մեր այսօրվա կինոն եւ հեռուստատեսությունը շատ մեծ կորուստ ունեցան: Իսկ բանաստեղծ Արտեմ Հարությունյանը հանգամանորեն խոսելով գրքում զետեղված պատմվածքների մասին, ավելացրեց, որ «Անահիտի համար պատմվածքն արդեն նեղ է թվում, նա կարող է վեպ գրելե: Ներկաներին շնորհակալության խոսքով դիմեց Անահիտ Թոփչյանը:

Հայերեն

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին