Հանրապետության հանրակրթական դպրոցներում սկսվեցին ավարտական եւ միասնական քննությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հանրակրթական դպրոցներում այսօրվանից սկսվեցին 2007-2008 ուստարվա ավարտական եւ միասնական քննությունները: Մոտ 50 հազար շրջանավարտ այսօր քննություն է հանձնում «Հայոց լեզու, գրականությունե առարկայից: Երեւանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցում այսօր միասնական կարգով քննություն հանձնողների թիվը 177 էր, բացակա էին 3-ը, որոնցից մեկն արդեն ներկայացրել էր բժշկական փաստաթուղթ քննությունից հարգելի պատճառով բացակայելու մասին: Միասնական քննություն այստեղ անցկացվում է երկու դասասենյակում` 4-ական տարբերակներով: Քննական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության ռուսաց լեզվի առաջատար մասնագետ Լիլյա Բալասանյանը հավաստիացրեց, որ այս դպրոցում տեղակայված քննական կենտրոնում քննության կազմակերպիչները ոչ մասնագետներ են, հիմնականում` ռուսաց լեզվի, ýիզկուլտուրայի ուսուցիչներ, դասվարներ: Քննական կենտրոն այցելած ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի խոսքով, բոլոր կենտրոններում քննական գործընթացը նկարահանվում է, եւ ծնողները հնարավորություն ունեն տեսնելու իրենց երեխայի աշխատելը: Քննության կազմակերպումն ու վերահսկումը վերապահվել է դպրոցների տնօրինությանը, քանի որ 1430 դպրոցում դա իրականացնելը, ըստ նախարարի, ուղղակիորեն հնարավոր չէ: Լ.Մկրտչյանի դիտարկմամբ, անցած տարի լարվածություն էր ստեղծում դպրոցներում այն, որ ավարտական քննությունների արդյունքները ստուգվում էին Գնահատման եւ թեստավորման կենտրոնում. դա, ըստ նախարարի, նախորդ տարվա նոր համակարգի ներդրման խնդիրներից մեկն էր: Այս տարի ուսուցիչներն իրենք կստուգեն շրջանավարտի պատասխանի ձեւաթուղթը եւ կնշանակեն գնահատականը: «Սա ավարտական քննություն անցկացնելու թեստային համակարգին անցնելու լավագույն ձեւն է դպրոցում, երեխայի կարգապահությունը, ինքնուրույն աշխատանքն ու գիտելիքների ստուգումն իրականացնելու լավագույն միջոցը, քանի որ գնահատվում է նրա ուսման ամբողջ գործունեությունըե,- ասաց նա: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանի տեղեկացմամբ, այսօր ժամը 15.00-ից հետո քննության առաջադրանքների պատասխանները կտեղադրվեն ԳԹԿ-ի ինտերնետային կայքում, իսկ հունիսի 5-ին քննական կենտրոններում կփակցվեն քննությունների արդյունքները: Բողոքարկման համակարգում այս տարի փոփոխությունն այն է, որ մինչեւ հունիսի 6-ը` ժամը 18.00-ն, շրջանավարտն իր դիմումը կարող է ներկայացնել տվյալ քննական կենտրոն եւ ստիպված չի լինի հասնել ԳԹԿ: Քննություններից հարգելի պատճառներով բացակայած աշակերտները քննություն կհանձնեն հուլիսի առաջին տասնօրյակում լրացուցիչ կերպով նշանակված օրը: Նշենք, որ հանրապետությունում միասնական քննությունների համար ստեղծվել են 55 քննական կենտրոններ, որոնցից 19-ը` Երեւանում, 1-ը` Արցախում: Մայրենի լեզվի միասնական քննությանը մասնակցում են 13 հազ.643 աշակերտ: Քննական առաջադրանքը բաղկացած է «Աե եւ «Բե մասերից` ընդհանուր առմամբ, 80 առաջադրանքով: Ավարտական քննության «Աե մակարդակի արդյունքը կներառվի դպրոցի ավարտական վկայականում, իսկ բուհ դիմողների համար հաշվի կառնվի ամբողջ թեստի գնահատականը: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվում է 0,25 միավոր, ընդհանուրը` 20 միավոր: Քննության համար հատկացված է 3 ժամ: «Մաթեմատիկաե-ի քննությունը կանցկացվի հունիսի 11-ին. միասնականին կմասնակցեն 10 հազար 56 շրջանավարտներ: Օտար լեզուներից քննությունը կկազմակերպվի հունիսի 17-ին. միասնական կարգով ռուսերենը նախընտրող քննություն հանձնողները 1483-ն են, անգլերենը` 7806, գերմաներենն ու ýրանսերենը` ավելի քան 500 շրջանավարտ: Երեք եւ 21 շրջանավարտ ցանկություն են հայտնել օտար լեզվի միասնական քննություն հանձնել, համապատասխանաբար, իտալերենից եւ իսպաներենից:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում