Ալեքսանդր Լուկաշենկո. «ԱՊՀ-ն կառուցողական ու խելամիտ բարենորոգման կարիք ունիե
2 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջույն է հղել ԱՊՀ-ի հետագա զարգացման հարցերի շուրջ անցկացվող միջազգային գիտագործնական խորհրդաժողովի մասնակիցներին, որը նվիրված է ԱՊՀ-ի 15-ամյակին: Այդ մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունում: Ողջույնի խոսքում, մասնավորապես, ասված է. «Այս տարիներին ավարտվեց անկախ պետությունների համախմբման կարեւոր փուլը, ինչը թույլ տվեց զգալիորեն մեղմել Խորհրդային Միության փլուզման բացասական հետեւանքները: Այդ գործընթացում առաջատար դեր խաղաց Անկախ Պետությունների Համագործակցությունըե: Այսօր Համագործակցության գլխավոր ներուժը երկրների միջեւ բոլոր մակարդակներով բազմակողմ երկխոսությունն է: Պարբերաբար հանդիպումներ են անցկացնում պետությունների, կառավարությունների ղեկավարները: Արդյունավետորեն զարգանում է փոխգործակցությունը ճյուղային խորհուրդների եւ ԱՊՀ-ի այլ մարմինների շրջանակներում: «Թող որ արռաջադրված նպատակներից ոչ բոլորն են իրականացվել, դա բնավ էլ չի նշանակում, որ Համագործակցությունն սպառել է իրեն եւ արմատական վերակառուցման կարիք ունի: Բացրենորոգում հարկավոր է, բայց կառուցողական ու խելամիտ: Բացառիկ կարեւոր է ԱՊՀ-ն պահպանել որպես տնտեսական, քաղաքական ու սոցիալ-մշակութային կյանքի կարեւորագույն հարցերի նկատմամբ մասնակից երկրների ընդհանուր մոտեցումների քննարկման ու մշակման ýորումե,-ասված է Բելառուսի նախագահի ողջույնի խոսքում: