Եվրոպայի թիմային առաջնությունում ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը զբաղեցնում է 2-րդ, կանանց հավաքականը` 4-րդ տեղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զավեն Վարդանյան): Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 7-րդ փուլում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը, սպիտակ ýիգուրներով 2,5:1,5 հաշվով հաղթելով Սլովենիայի թիմին, վաստակել է 11 թիմային եւ 17 միավոր անհատական պարտիաների հաշվարկում եւ դուրս եկել 2-րդ տեղը: Այս մրցամարտում գրանցվել են հետեւյալ արդյունքները՝ Լեւոն Արոնյանը - Բելյավսկի՝ 0,5:0,5, Վլադիմիկ Հակոբյան-Պավասովիչ՝ 0,5:0,5, Գաբրիել Սարգսյան-Տրատար՝ 1:0, Կարեն Ասրյան-Լենիչ՝ 0,5:0,5: Յոթերորդ փուլից հետո Հայաստանի հավաքականը (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան) զիջում Է միայն Ռուսաստանի թիմին, որն ունի 14 թիմային եւ 20,5 միավոր անհատական պարտիաներում, եւ 1 թիմային միավորով առաջ Է Սլովենիայի թիմից, որն ունի 10 թիմային եւ 17 միավոր անհատական պարտիաներում ու զբաղեցնում Է 3-րդ տեղը: Ութերորդ փուլում Հայաստանի շախմատիստները սեւերով խաղալու են Ադրբեջանի թիմի հետ: Կանանց մրցաշարում Հայաստանի շախմատիստուհիները 7-րդ փուլում 3:1 հաշվով հաղթել են Բուլղարիայի թիմին եւ, վաստակելով 10 թիմային եւ 16,5 միավոր անհատական պարտիաներում, դուրս են եկել 4-րդ տեղը: Էլինա Դանիելյանը հաղթել է աշխարհի չեմպիոնուհի Անտոանետա Ստեýանովային, Նելլի Աղինյանը՝ Վելչեւային, Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը ոչ- ոքի են խաղացել, համապատասխանաբար, Վոյսկայի եւ Ռաեւայի հետ: Կանանց մրցաշարում 1-ին տեղում Է Լեհաստանի թիմը՝ 12 թիմային եւ 20 միավոր անհատական պարտիաներում, 2-րդ տեղում Է Ռուսաստանի թիմը՝ 12 եւ 19,5 միավոր, 3-րդ՝ Հոլանդիայի հավաքականը՝ 10 թիմային եւ 16,5 միավոր անհատական պարտիաներում, այսինքն` նույնքան, ինչքան վաստակել են Հայաստանի շախմատիստուհիները: ՀՀ կանանց թիմի մարզիչն Է Արսեն Եղիազարյանը, 8-րդ փուլում մեր շախմատիստուհիները հանդիպելու են մրցաշարի առաջատարի՝ Լեհաստանի թիմի հետ:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան