1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Պուշկինի մեդալ է շնորհել Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ Կրեմլում կայացած հանդիսության ժամանակ Պուտինը այդ պարգեւը հանձնել է օտարերկրյա 6 պետությունների` Հայաստանի, Մոլդովայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Ճապոնիայի քաղաքացիների` «մշակութային դիվանագիտության մեջ եզակի ներդրում ունենալու համարե: «Ցանկանում եմ այս հանդիսավոր օրը Պուշկինի հուշամեդալներ հանձնել մեր արտասահմանյան բարեկամներին, որոնք շատ բան են անում ռուսաց լեզվի ժողովրդականացման, ռուսական պատմական եւ հոգեւոր ժառանգության պահպանման եւ, իհարկե, երկրների, ժողովուրդների ու մարդկանց միջեւ գիտական եւ կրթական շփումների ամրապնդման համարե, - հայտարարել է Ռուսաստանի նախագահը: