1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայի Նայրոբի քաղաքում նոյեմբերի 6- 9-ը տեղի կունենա Գլոբալ քրիստոնեական ýորումի հանդիպումը «Մեր ճամփորդությունը Հիսուս Քրիստոս հաշտարարի հետե խորագրով: Ինչպես «Արմենպրեսե- ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Հայ առաքելական եկեղեցին հանդիպմանը կներկայացնի Անգլիայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Հանդիպմանը կմասնակցեն շուրջ 240 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից եւ քրիստոնեական եկեղեցիներից, որոնք կանդրադառնան քրիստոնեական եկեղեցիների առջեւ ծառացած մարտահրավերներին, եկեղեցիների կյանքում տեղի ունեցող փոփոխություններին, աշխարհում եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների առաքելությանը: Կքննարկվեն նաեւ ýորումի ծրագիրն ու նպատակները: