Վերջին հրաժեշտը տրվեց ԳԱԱ ակադեմիկոս Ռ.Ղազարյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայւմ հայ հասարակությունն այսօր վերջին հրաժեշտը տվեց ԳԱԱ ակադեմիկոս Ռաýայել Ղազարյանին: Անվանի գիտնականի ընտանիքին ցավակցելու էին եկել գիտնականի գործընկրները, հարազատներն ու նրա գործունեությունը գնահատող ու արժեւորող մարդիկ: ԳԱԱ քարտուղար Էդվարդ Ղազարյանը մտաբերեց, որ երբ Ռ.Ղազարյանն առաջին անգամ Ռուսաստանից եկել էր Հայաստան, հայերենին դեռ լավ չէր տիրապետում, սակայն հետագայում այնքան հետեւողականությամբ է ուսումնասիրել մայրենի լեզուն, որ դարձել է ռադիոýիզիկայի ոլորտի տերմինների շատ գրքերի ու բառարանների հեղինակ: ՌԴ-ից հայրենիք տեղափոխված գիտնականը դարձել է բնագավառի շատ նորամուծությունների հեղինակ: «Գիտության եւ մանկավարժության բնագավառում ներդրումը համաշխարհային նշանակություն է ունեցել, իսկ քաղաքացիականության բնագավառում առաջնորդվել է հարմարվողականությանն ընդդիմանալու սկզբունքովե,- ասաց ԳԱԱ թղթակից- անդամ Արթուր Իշխանյանը: ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանի խոսքով, հանրահայտ ակադեմիկոսի ավանդը մեծ էր ոչ միայն գիտական աշխարհում, այլեւ` հասարակական կյանքում: «Մեր ժողովուրդն ու պետությունը դեռ ըստ արժանվույն չի գնահատել Ռ.Ղազարյանի գործունեությունը: Նրա դերն ու ներդրումը մեր պետության կերտման եւ կայացման գործում անպայման պետք է գնահատվիե,- ասաց նա: Ռ.Ղազարյանի մարմինն ամփոփվեց Երեւանի քաղաքային պանթեոնում:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան