Հասարակական

ԵՊՀ-ում կայացավ Հայաստանում ռուսագիտության 70-ամյակին եւ ԵՊՀ ռուս բանասիրության ýակուլտետի 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանում ռուսագիտության 70-ամյակին եւ ԵՊՀ ռուս բանասիրության ýակուլտետի 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: ԵՊՀ ղեկավարությունից եւ տարբեր բուհերի ներկայացուցիչներից բացի, միջոցառմանը մասնակցում էին նաեւ Ռուսաստանի, Ուկրանինայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Բելառուսի դեսպանները: «Ռուս բանասիրության ýակուլտետը մեծ ներդրում ունի մեր համալսարանի պատմության մեջ: Ուզում եմ առանձին հիշատակել ýակուլտետի նախկին դեկան Լեւոն Մկրտչյանին եւ ավելացնել, որ նա արժանի է, որպեսզի իր կիսանդրին կանգնեցվի համալսարանի կենտրոնական մասնաշենքի ճեմասրահումե,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար, ռուս բանասիրական ýակուլտետի շրջանավարտ Վիկտոր Սողոմոնյանն իր խոսքում նշեց, թե շատ հպարտ է, որ ավարտել է ռուս բանասիրության ýակուլտետը: «Այստեղ սովորեցնում են ոչ միայն սիրել ու հարգել սեփական ազգի, այլ նաեւ` ուրիշ ազգերի լեզուն ու մշակույթը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն բոլոր դասախոսներին, ովքեր գրագետ ու կիրթ սերունդ դաստիարակելուց բացի մեզնից յուրաքանչյուրին սովորեցրել են նաեւ ճիշտ ապրելե,- ասաց Վ.Սողոմոնյանը: ԵՊՀ «Ե.Չարենցիե անվան սրահում այսօր մեկնարկեց նաեւ նույն նպատակով հրավիրված միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին հայաստանյան բոլոր բուհերի մասնագետներն ու Մոսկվայի համալսարանի ներկայացուցիչներ: Երկօրյա գիտաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել ինչպես ռուսաց լեզվին ու գրականությանը, այնպես էլ այլ երկրներում դրանց դասավանդման մեթոդներին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում