Հասարակական

Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 8-րդ փուլում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի թիմի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 8-րդ փուլում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի՝ 2:2, խաղաց Ադրբեջանի թիմի հետ: Գաբրիել Սարգսյանը հաղթեց Վուգար Գաշիմովին, Լեւոն Արոնյանը եւ Կարեն Ասրյանը ոչ- ոքի խաղացին Շահրիյար Մամեդյարովի եւ Ա.Մամեդովի հետ, իսկ Վ.Հակոբյանը պարտվեց Թեյմուր Ռաջաբովին: Կանանց մրցաշարի Հայաստան-Լեհաստան մրցամարտը դեռ չի ավարտվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում