Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 100 դպրոցներ ձմռանը կջեռուցվեն լոկալ կաթսայատներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Ռոզա Հովհաննիսյան): Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից 100-ը ձմռանը կջեռուցվեն անհատական կաթսայատներով: Նախորդ տարի Երեւանի դպրոցներում գործում էր ընդամենը 52 անհատական կաթսայատուն: Ինչպես այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ավարտին են մոտենում այս տարվա ծրագրով նախատսված կրթօջախների վերանորոգման աշխատանքները. ներկայումս շինարարություն է իրականացվում 15-ում: Այս տարի շուրջ 8 մլրդ դրամի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում, որից 3,7 մլրդ-ը հատակացվել է ՀՀ պետբյուջեից, մնացածը` «Լինսիե հիմնադրամի միջոցներից, Սոցիալական ներդրումների հիմնադրամից եւ Երեւանի համաքաղաքային կապիտալ ծախսերից: Փոխքաղաքապետի տեղեկացմամբ` արդեն պատրաստ են դպրոցների վերանորոգման հաջորդ տարվա ծրագրերը: 2008 թ-ի ՀՀ պետբյուջեի հաստատումից հետո կսահմանվի վերանորոգվելիք դպրոցների ցանկը: Կ. Արեյանը նաեւ նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանը կառավարություն է ներկայացրել դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների 2008 թ-ի լոկալ ջեռուցման համակարգի ծրագիրը: Ըստ այդմ` հաջորդ տարի Երեւանի համաքաղաքային ծախսերից շուրջ 1 մլրդ դրամ հատկացումների շրջանակներում նախատեսվում է անհատական ջեռուցման համակարգով ապահովել 34 դպրորց եւ 36 մանկապարտեզ: Դրանց նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն իրականացվել են: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ, Երեւանի դպրոցներում այս տարի աշնանային եւ գարնային արձակուրդներ կհատկացվեն միայն 1-3-րդ դասարանցիներին: Կ. Արեյանի խոսքով` 3-11-րդ դասարանցիների գարնանային արձակուրդը կմիացվի ձմեռայինին: Արդյունքում` ձմեռային արձակուրդների ժամկետը կսահմանվի դեկտեմբերի 24-ից հունվարի 20-ը:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան