4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կողմից թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 2007թ-ի հունվար- սեպտեմբերին հայտնաբերվել է 702 հանցագործության դեպք: Քրեական պատասխանատվության է ենթարկվել 330 անձ, որոնցից 91-ը` նախկինում դատապարտվածներ: ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նազարեթ Մնացականյանն այսօր հրավիրված մամուլի աուլիսում նշեց, որ քրեական պատասխանատվության ենթարկվածներից 15-ը կանայք են. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում քրեական պատասխանատվության էր ենթարկվել 10 կին: Ն. Մնացականյանի խոսքով` այս տարի անչափահասների ներգրավվածություն չի արձանագրվել` նախորդ տարվա 2 դեպքի դիմաց, մինչդեռ ողջ աշխարհում նկատվում է նրանց թվի աճի միտում: Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 149 դեպք է հայտնաբերվել, ինչը 36-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Քրեական պատասխանատվության է ենթարկվել 93 անձ (նախորդ տարի` 88): Թմրամիջոցների` առանց իրացման ապօրինի շրջանառության 268 դեպք է հայտնաբերվել, քրեական պատասխանատվության է ենթարկվել 202 անձ (նախորդ տարի` 296 դեպք, 298 անձ): Հայտաբերվել է թմրամիջոցների գործարծման 278 դեպք, քրեական պատասխանատվության է ենթարկվել 261 անձ (նախորդ տարի` 286 դեպք, 286 անձ): Ն. Մնացականյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական կենտրոն ներկայացված եւ հաշվառման վերցված 339 անձանց օրգանիզմի հետազոտությամբ հայտաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցների առկայություն, որոնցից` 211-ի մոտ` «կանափիսիե, 109-ի մոտ` «ափիոնիե եւ 19-ի մոտ` սինթետիկ խմբին պատկանող թմրամիջոցների: Թմրանյութ օգտագործած անձինք բոլորը 18-ից բարձր տարիքի են: 2007թ-ի նշված ժամանակահատվածում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ապօրինի շրջանառությունից առգրավվել է տարբեր տեսակի շուրջ 35 կգ թմրամիջոց, 497 հոգեներգործուն դեղահաբ եւ 862 մլ քացախաթթվի անհիդրիդ: Թմրամիջոցներից 3 կգ-ն «ափիոնե տեսակի թմրամիջոց է, որից 2 կգ 800 գրամը ներկրվել է ԻԻՀ-ից` Մեղրիի սահմանային անցակետով, եւ շուրջ 160 գրամը ներմուծվել է Տաշքենդից: Առգրավված թմրամիջոցների 90 տոկոսը «մարիխուանաե տեսակրի թմրամիջոց է, որն արտադրվում է Հայաստանում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առգրավվել է 20 կգ 425 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 1045 հոգեներգործուն դեղահաբ եւ 439 մլ քացախաթթվի անհիդրիդ: Ն. Մնացականյանը հիշեցրեց, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ն անց կացվել է «Կանեփ-կակաչ 2007ե համալիր օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումը: Հայտնաբերվել եւ ոչնչացվել է 87 տոննա 300 կգ կանեփի, 133 կգ կակաչի կանաչ զանգվածներ: «Հայաստանը չի համարվում թմրամիջոցներ արտադրող հիմնական երկիր, իսկ թմրամիջոցների օգտագործման ներքին ծավալները ցածր են: Վերլուծության համաձայն` թմրամիջոց է օգտագործում ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուր 6000-րդը, այն դեպքում, երբ ՌԴ-ում թմրամիջոց է օգտագործում յուրաքանչյուր 265-րդը, Ղազախստանում` 308-րդը, Ուկրաինայում` 403-րդը եւ Ադրբեջանում` 4455-րդըե,- ասաց Ն. Մնացականյանը: