Հասարակական

Էրդողան. «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը

1 րոպեի ընթերցում

կբացի միայն ադրբեջանական տարածքների բռնազավթումը դադարեցնելուց հետոե ԲԱՔՈՒ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ կայացած հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի միայն ադրբեջանական տարածքների բռնազավթումը դադարեցնելուց հետոե: Ըստ «Նովոստի Ադրբեջանե-ի հաղորդման՝ Էրդողանն ասել է, թե «Հայաստանի միակ ցանկությունը Թուրքիայի հետ սահմանը բացելն էե: «Բայց դուք բռնազավթել եք Լեռնային Ղարաբաղը: Աշխարհը ձեզ ընկալում է որպես ագրեսորների: Անհրաժեշտ է դադարեցնել բռնազավթումը, որը մինչ այժմ շարունակվում է: Ուստի մենք չենք բացի Հայաստանի հետ սահմանըե,- հայտարարել է Էրդողանը: Ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետն արծարծել է նաեւ հայերի ցեղասպանության հարցը: Նա նշել է, որ «Հայաստանը պետք է բացի իր արխիվները: Բայց նրանք դա չեն անում: Թուրքիան պատրաստ է առերեսվել իր պատմության հետ, իսկ հայերը կկարողանան արդյոք դա անելե,-հայտարարել է Էրդողանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում