Հասարակական

Տոկիոյում քննարկվել են Հայաստանի եւ Ճապոնիայի գործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի ԱԳՆ հրավերով «Համագործակցության խրախուսում 21-րդ դարումե ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Ճապանիայում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ա. Բայբուրդյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Տոկիոյում գտնվելու ընթացքում Ա.Բայբուրդյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Կոիկե Մասակացուի հետ: Փոխնախարարների հանդիպմանը քննարկվել են հայ-ճապոնական քաղաքական, տնտեսական, մշակութային երկկողմ համագործակցության հարցեր: Ա. Բայբուրդյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահ Ուեդա Յոշիհիզայի, Հայաստան- Ճապոնիա ընկերակցության ղեկավար Սումիո Եդամուրայի (ՀՀ-ում հավատարմագրված Ճապոնիայի առաջին դեսպանը) եւ դրա անդամների հետ: Այցի ընթացքում անցկացվել են նաեւ հայ-ճապոնական միջգերատեսչական խորհրդակցություններ Ա.Բայբուրդյանի եւ Ճապոնիայի ԱԳՆ եվրոպական հարցերով տնօրինության գլխավոր տնօրեն Չիկահիտո Հարադայի միջեւ: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ճապոնիայի գործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, JICA ծրագրի կողմից ýինանսավորվող հայ մասնագետների վերապատրաստմանը եւ Հայաստանում ճապոնացի փորձագետների աշխատանքներին առընչվող խնդիրներ, ինչպես նաեւ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող գրանտային ծրագրերի հետագա ընթացքը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ա.Բայբուրդյանը «Հայաստանի արտաքին քաղաքականությունը` փոքր պետությունների մարտահրավերների լույսի ներքոե թեմայով դասախությամբ հանդես է եկել Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում