Ռ. Քոչարյան. «Հայաստանի եւ üինլանդիայի հարաբերություններում չկա ոչ մի խոչընդոտ. դրանք հենվում են նույն հոգեւոր արժեքների վրա, առկա է դրանց զարգացման գերազանց հնարավորություն
5 րոպեի ընթերցում
ՀԵԼՍԻՆԿԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (հատ. թղթ. Հ. Զորյան): «Հայաստանին մենք ճանաչում ենք որպես հնագույն մշակույթի ներկայացուցիչ, որպես քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած երկիր: Միաժամանակ քաջատեղյակ ենք վերջին շրջանում տնտեսության զարգացման բարձր ցուցանիշներինե,- ասաց üինլանդիայի խորհրդարանի խոսնակ Սաուլ Նիինիստյոն` պաշտոնական այցով üինլանդիայում գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր Հելսինկիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` երկու երկրների միջեւ շատ ընդհանրություններ կան. փոքր ազգեր, երկրներ են, որոնց բաժին է ընկել դժվարին ճակատագիր: Խորհրդարանի խոսնակը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները` նշելով, սակայն, որ առեւտրատնտեսական առումով հնարավորությունները կարող էին ավելի լավ լինել: Այս ուղղությամբ, նրա խոսքով, պետք է ակտիվ աշխատանք տանել, հատկապես որ դրա համար ստեղծված են բարենպաստ պայմաններ, իսկ Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է: Հիշեցնելով, որ üինլանդիան գալիք տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում, խոսնակը նշեց, որ իրենք ջանալու են, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը կայունանա բոլոր առումներով: «Մենք պատրաստ ենք զգալի աշխատանք տանել Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման ուղղությամբե,-նշեց նա: Որպես Եվրոպայում երիտասարդ ժողովրդավարության երկրի նախագահ` Ռոբերտ Քոչարյանը մեծ պատիվ համարեց հարյուրամյա ավանդույթներ ունեցող խորհրդարանում ընդունելությունը: Նա տեղեկացրեց, որ üինլանդիայի նախագահի հետ ունեցել է հետաքրքիր, բովանդակալից քննարկում, որի ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակին: «Հայաստանի եւ üինլանդիայի հարաբերություններում չկա ոչ մի խոչընդոտ, դրանք հենվում են նույն հոգեւոր արժեքների վրա, առկա է դրանց զարգացման գերազանց հնարավորությունե,- ասաց Ռ. Քոչարյանը: Ըստ նրա` Հայաստանին հետաքրքիր է այն ճանապարհը, որն անցել է üինլանդիան` դառնալով աշխարհի ամենազարգացած ու ծաղկող երկրներից մեկը, իր հիմնական ներդրումն անելով մարդկային ռեսուրսի մեջ: Հայաստանում եւս իրականացվում է նման քաղաքականություն, եւ Ռ. Քոչարյանի խոսքով, ձգտում կա Հարավային Կովկասում դառնալ ամենակազմակերպված, զարգացած, գիտատար արդյունաբերությամբ երկիր: Հայաստանում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում` ուղղված ինչպես տնտեսության ազատականացմանը, այնպես էլ ժողովրդավարական հասարակության հիմքերի ամրապնդմանը: «Գլոբալ գաղափարախոսական հակամարտության ավարտը Հայաստանին թույլ տվեց կանգնել եվրոպական երկրների շարքում, եւ մենք պետք է արագ վերացնենք բացթողածըե,- նշեց ՀՀ նախագահը: Նա ցանկացավ տեսնել ակտիվ աշխատանք երկու երկրների խորհրդարանների միջեւ: «Վստահ եղեք, դուք ունենք լավ, վստահելի գործընկեր Հարավային Կովկասում: Ակնկալում եմ ակտիվ, արդյունավետ, փոխշահավետ համագործակցություն մեր երկրների կառվարությունների, խորհրդարանների միջեւե,-նշեց Ռ. Քոչարյանը: ՀՀ նախագահի եւ üինլանդիայի վարչապետ Մաթթ Վանհանենի հանդիպման ժամանակ քննարկվեցին առեւտրատնտեսկան փոխգործակցության խորացման հնարավորությունները, մասնավորապես` գիտատար տնտեսության ոլորտում համագործակցության զարգացման ճանապարհով: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման եւ üինլանդիայի արտաքին առեւտրի նախարարներին հանձնարարվեց այցի օրերին, ինչպես նաեւ ապագայում շարունակել բանակցությունները, գտնել հնարավոր ծրագրերի իրականացման ճանապարհները: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց համագործակցությանը բանկային, արժեթղթային շուկայի ոլորտներում: Նշվեց, որ Հայաստանին մեծապես հետաքրքրում է üինլանդիայի փորձը տեխնոպարկերի ստեղծման բնագավառում: Մ. Վանհանենը կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ եւ ԵՄ Նոր հարեւանության ծրագրի շրջանակում իրականցվող նախագծերին: Օրվա ընթացքում ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանն այցելեց նաեւ Հելիսինկիի քաղքապետարան, հանդիպում ունեցավ քաղաքային խորհրդի նախագահ Ռաքել Հիլտունենի եւ քաղաքապետ Յուսս Պայունենի հետ: Հիեթանեմեմի պանթեոնում ծաղկեպսակ դրեց «Հերոսների խաչե հուշարձանին եւ Մարշալ Մաններհեյմի դամբարանին: Երեկոյան ՀՀ նախագահը ելույթ ունեցավ Ալեքսանթերի ինստիտուտում` պատասխանելով նաեւ ներկաների բազմաթիվ հարցերին: Վաղը ՀՀ նախագահի պաշտոնական այցը üինլանդիա կշարունակվի: